ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրիշտինան մտադիր է ճնշում գործադրել Կոսովոյի սերբերի վրա. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծում է,որ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին մտադիր է ճնշում գործադրել Կոսովոյի սերբերի վրա։ Նույն այդ ժամանակ, ըստ Վուչիչի, Ուկրաինան կաշխուժացնի հակահարձակումը, տեղեկացնում է «Կոմերսանտը»։

«Ես, իսկապես, ուկրաինական ուժեղ հարձակում եմ սպասում երկու ուղղությամբ, վաղը կամ դրա հաջորդ օրը կսկսվի Ուկրաինայի լրացուցիչ հարձակումը, իսկ դա նշանակում է լրացուցիչ հարձակում Կոսովոյի և Մետոհիայի սերբերի դեմ»,- հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը սերբական հեռուստատեսության եթերում, հաղորդում է News.am։

 Ըստ նրա, Ուկրաինայի իշխանությունները կփորձեն գագաթնաժողովից առաջ ցուցադրել ուկրաինական բանակի հաջողությունները։ «Դա նրանց անհրաժեշտ է Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության  «տոմս» կստանան և համոզված են, որ մեծ հարձակմամբ և ռուսաստանյան ուժերին հարվածելով կարող են դրան հասնել»,- կարծում է Սերբիայի նախագահը։

Վուչիչի կարծիքով, պետք է սպասել Ուկրաինայի հարձակմանը Բախմուտի, ինչպես նաև Էներգոդարի և Մելիտոպոլի ուղղություններով։ «Կարծում եմ, որ նրանք պատրաստել են մի քանի տասնյակ բրիգադ և այդ մասում կճեղքեն ռուսաստանյան պաշտպանությունը։ Ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա, իհարկե, հսկայական զոհերի գնով»,- ավելացրել է նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: