ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի»,-ասաց Նիկողոսյանը: 

Մասնագետի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց հույսեր կան ևս երկու ուղեգիր նվաճելու: 

Անդրադառնալով Եվրոպական խաղերում մարզիկների թիմային պայքարում գրանցած արդյունքին` Նիկողոսյանը շեշտեց, որ կատարած աշխատանքի գնահատականն այն է, որ նրանք փոխչեմպիոններ և ռեկորդակիրներ են: Իսկ ինչ վերաբերում է անհատական պայքարին, ապա անհաջողությունը կապված է լավ արդյունք գրանցելու բուռն ցանկության հետ:

«Ինչ վերաբերում է միքս պայքարում լավ արդյունք գրանցելուն, ապա համադրվել են փորձառուն և քիչ փորձառնություն ունեցողը: Նրանք լրացնում են միմյանց»,-ասաց նա:

Ընթացիկ ամսվա ավարտին հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում, իսկ օգոստոսի 14-ից կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել էին Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:  Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերի հրաձգության 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ նրանք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն էր: 

Անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: