ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում, փոխանցում է Սպուտնիկը։
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիան կկարողանա ՆԱՏՕ–ին անդամակցել այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի ԵՄ–ի կազմում։ Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովից նշել էին, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցության վավերացումն ու Թուրքիայի` Եվրամիության միացման առաջընթացը կապված չեն միմյանց հետ։
«Թուրքիան կարող է միտված լինել դեպի Արևմուտք։ Մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են ժամանակահատվածներ, երբ այդ կողմնորոշումն ինտենսիվ է եղել, եղել են պակաս ինտենսիվ ժամանակներ։ Բայց մենք գիտենք նաև, որ եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային որևէ մեկը չի ցանկանում տեսնել Եվրոպայում, նկատի ունեմ եվրոպացիները։ Այս հարցում մեր թուրք գործընկերներն էլ հավանաբար չպետք է վարդագույն ակնոց դնեն։ Իրերը պետք է իրենց անուններով կոչել», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է թղթերը հնարավորինս արագ ուղարկել խորհրդարան` Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար։ Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը որևէ կոնկրետ ժամկետ չէր նշել։
«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, Թուրքիան իր պարտավորություններն ունի։ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին դա երբեք գաղտնիք չի եղել մեզ համար։ Այդ առումով մենք երբեք վարդագույն ակնոցով չենք նայել։ Այդպես էլ հավանաբար վերաբերվում ենք, այդ առումով ամեն ինչ հիանալի հասկանում ենք», –ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ–ն և Թուրքիան որոշ տարաձայնություններ ունեն, և Կրեմլը դրանք չի թաքցնում։
«Կա նաև հարաբերությունների մաս, որը լիովին համապատասխանում է մեր երկու երկրների շահերին, որոնք բավական կարևոր են մեզ համար և կարևոր են թուրքական կողմի համար»,– ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում` բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: