«Վագներ» ՄՌԸ գոյություն չունի․ Պուտինն անդրադարձել է Պրիգոժինի հետ հանդիպմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Коммерсантъ»-ի հետ հարցազրույցում խոսել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կարգավիճակի, ինչպես նաև ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի և մյուս հրամանատարների հետ տեղի ունեցած հանդիպման մասին։
Պուտինը նշել է, որ «Վագներ»-ի մարտիկներն արժանապատվորեն կռվել են, սակայն այն, որ նրանք ներքաշվել են խռովության մեջ, ցավալի է։
«Մի կողմից նրանց հետ հանդիպմանը ես գնահատական տվեցի այն ամենին, ինչ նրանք արել են մարտի դաշտում, մյուս կողմից՝ այն բանի՝ ինչ արել են հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ։ Երրորդ, ցույց տվեցի նրանց ծառայության հետագա հնարավոր տարբերակները, ներառյալ՝ մարտական օգտագործումը: Այսքանը», - նշել է ՌԴ նախագահը։
Իսկ այն հարցին՝ արդյոք «Վագներ» ՄՌԸ-ն պահպանվում է՝ որպես մարտական միավոր, Պուտինը հետևյալ պատասխանն է տվել․ «Ախր «Վագներ» ՄՌԸ գոյություն չունի։ Մենք չունենք օրենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին։ Այն պարզապես գոյություն չունի», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ խումբը կա, սակայն իրավաբանորեն գոյություն չունի։
«Սա առանձին հարց է՝ կապված փաստացի օրինականացման հետ։ Բայց այս հարցը պետք է քննարկվի Պետդումայում, կառավարությունում։ Սա դժվար հարց է», - եզրափակել է Կրեմլի ղեկավարը։
Այնուհետև Պուտինը նշել է, որ «Վագներ»-ի հրամանատարների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել մոտ 35 մարդ, ինքը նրանց առաջարկել է աշխատանքի տեղավորման մի քանի տարբերակ, նրանք կարող էին շարունակել ծառայությունը այն մարդու ղեկավարության ներքո, որն «այս ամբողջ ընթացքում նրանց իրական հրամանատարն էր»։
«Շատերը գլխով էին անում, երբ ես սա ասում էի, իսկ Պրիգոժինը, որը նստած էր առջևում և դա չէր տեսնում, ասաց․՝ «Ո՛չ, տղաները նման որոշման հետ համաձայն չեն»», - ասել է Պուտինը։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, մտել էին Դոնի Ռոստով, այնուհետև՝ շարժվել դեպի Մոսկվա: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ