Դեսպան Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Հուլիսի 31-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։
Ղազախտանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե 8 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը։ Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը տեղեկացվել է ս․թ․ հունիսի 15-ից բոլոր տեսակի իրականացվող հումանիտար մատակարարումների դադարեցման, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ հատկացված հումանիտար բեռների առաքման արգելափակման մասին։ Ընդգծվել է, որ պաշտոնական Բաքվի ապօրինի գործողությունները հստակ միտված են պաշարված բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների ստեղծմանը, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը իրազեկվել է նաև Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից ս․թ․ հուլիսի 29-ին անհետաձգելի բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին։
Հանդիպմանն ընդգծվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ ապահովել ստանձնած պարտավորություններն ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերաբերյալ:
Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-ղազախստանյան օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
