ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմից առաջ F16-երի խոցումը ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր արվում. Տոնոյան

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով` նման կասկածներ ուներ և՛ Գլխավոր շտաբը, և՛ ինքն անձամբ` հաշվի առնելով իր երկարատև փորձը նաև ՆԱՏՕ–ի հետ համագործակցության առումով։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ–ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,– ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածից սկսած ինքը 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից պատերազմից առաջ հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ հավանական չէ, Տոնոյանը նշեց` իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել. «Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– նշեց Տոնոյանը։

Նրա խոսքով` ինքը երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ։

«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին տրվել են F16-երի օդային դիագրամները, խնդրանքս եղել է` չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան թատերաբեմում»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Դիտարկմանը, թե օդում կախված լուրեր կային, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախագահող երկրներից մեկը մեզ օգնության առաջարկություններ է արել, ինքը հրաժարվել է, Տոնոյանը արձագանքեց, որ նման բան չի եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: