ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն

Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։ Հովհաննիսյանի նվաճած մեդալն առաջինն էր Հայաստանի հավաքականի համար՝ ԱՊՀ խաղերում։

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները՝ երկու մեդալով։
Օգոստոսի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է նաև ԱՊՀ 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզիկների շքերթին մասնակցել են 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը եղել է աթլետ Ալեն Բաղրումյանը:
ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: