ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Բորելին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու իրավունքները

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաև մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսևորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության և վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի և կենսապայմանների վրա։ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաև հատուկ անդրադարձել են շրջափակման արդյունքում մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։ Նրանք Ադրբեջանին և խնդրում ներգրավված միջազգային դերակատարներին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված մարդասիրական օժանդակության ապահովումը։ Գրության հեղինակները Եվրոպական միությանն ու ողջ միջազգային հանրությանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել  Արցախի շրջափակումը և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Էկումենիկ գործիչները հույս և համոզմունք են հայտնել, որ  կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցություններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ հանձնառության առկայությամբ, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքներին և հիմնարար ազատություններին՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: