ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայի օդանավակայաններն անցել են բնականոն աշխատանքի

Фото: Екатерина Матюшина / Коммерсантъ

Մոսկվայի, Մոսկվայի շրջանի և Կալուգայի օդանավակայանները ուրբաթ՝ օգոստոսի 11-ի առավոտյան սահմանափակումների ներդրումից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Չվերթների ընդունման և ուղարկման սահմանափակումները հանվել են Մոսկվայի ժամանակով 10:50-ին: «Սահմանափակումների ողջ ընթացքում օդանավի և ցամաքային ծառայությունների անձնակազմերը ապահովել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայում 5 անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք ուղևորվում էին մայրաքաղաք։ ՌԴ պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքի հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Դա ազդել է Վնուկովոյում ավիահաղորդակցության վրա։ Օդանավերը, որոնք ուղևորվում էին այդ օդանավակայան, ուղղվել են մայրաքաղաքի այլ օդանավակայաններ՝ Շերեմետևո և Դոմոդեդովո։ Խոսքը, մասնավորապես, առնվազն 10 չվերթի մասին է Անկարայից, Երևանից, Շարմ էլ Շեյխից, Դուբայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից, Սուրգուտից, Ուֆայից և Պերմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: