ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական մշակույթի և կրթության կենտրոնը դիմել է Իսրայելի իշխանություններին Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու կոչով

Իսրայելում գործող Հայկական մշակույթի և կրթության «Նոյան տապան» կենտրոնի անունից պաշտոնական ուղերձ է հղվել Իսրայելի իշխանություններին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

«Կոչ ենք անում Իսրայելին ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա և դադարեցնել հայերի էթնիկ բնաջնջման փորձը։

2022 թվականից Արցախի հայ բնակչությունը շրջափակման մեջ է, չկան սննդամթերքներ, չկա դեղորայք, և չկա վառելիք...

Եթե Իսրայել պետությունը չազդի Ադրբեջանի վրա, ապա այդ մարդկանց արյունը կլինի նաև ձեր երկրի խղճի վրա։

Այդ ժողովուրդը, որն այժմ գտնվում է քաղցի և դանդաղ մահվան փուլում, աշխարհին տվել է 24 արդարակյաց մարդկանց, որոնք փրկել են հրեաներին, վտանգելով իրենց կյանքը Հոլոքոստի ժամանակ, քանի որ իրենք անցել էին Ցեղասպանության սարսափների միջով (այն նույն ցեղասպանության, որը մինչև այժմ չի ճանաչվել Իսրայել պետության կողմից)։

Եթե կյանքի սրբությունը և առաքինությունը մեր երկրի համար դատարկ խոսքեր չեն դարձել, ապա Իսրայելը պարտավոր է միջամտել և փրկել այդ անմեղ մարդկանց կյանքը»,- նշվել է ուղերձում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: