ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Անկախության տոնին նվիրված՝ կանցկացվի շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն

Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա Շախմատի կենտրոնական տանը (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15): Այդ մասին տեղեկացնում են Արցախի շախմատի ֆեդերացիայից: 

Մրցաշարում գրանցվելու համար կարող եք դիմել ԱՀ Շախմատի կենտրոնական տուն (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15) կամ զանգահարել  (097) 23-11-97 հեռ.

Մրցաշարին մասնակցելու են 32 շախմատիստներ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով: Հավասարության դեպքում մասնակիցները լրացուցից կխաղան երկու բլից պարտիա, վերոնշյալ կետերի հավասարության դեպքում կխաղարկվի «Մահվան» պարտիա կամ «արմագեդոն» նոկաուտ համակարգով, կայծակնային շախմատի կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սևերին 4, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։ Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 25 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 10 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: Մասնակիցը երկրորդ անհարգելի բացակայության դեպքում կհեռացվի մրցաշարից: Հաղթողը որոշվելու է օլիմպիական մրցակարգի` ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: