ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների առևանգմանը.

«Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:

Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի կիրառությամբ:

Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել:

Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով: Այսինքն` այս դեպքում էլ նախապես իմացել են երիտասարդների ուղևորվելու մասին, ինչպես որ Վագիֆ Խաչատրյանի առևանգման պարագայում, որ տեղի էր ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:

Սա կամայականություն է բացարձակ, մարդուն ապօրինի ազատությունից զրկել ու առևանգել, հանցավոր արարք:

Սրանք են ադրբեջանական ֆաշիստական հայատյաց քաղաքականության բնական պտուղներն են:

Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին, երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: