ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված արցախցի 3 երիտասարդներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի Հանրապետության երեք քաղաքացիներին, որոնք Բաքվում կալանավորվել են։ Panorama.am-ը տեղեկացավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և  կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բաքվում մեր ներկայացուցիչները  օգոստոսի 30-ին և 31-ին տեսակցել են երեք երիտասարդներին։ Նրանց տրվել է հնարավորություն կապ հաստատել ընտանիքների հետ, բայց չեմ կարող ասել՝ կապ հաստատել են, թե՝ ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։

Նրանք ֆուտբոլիստներ են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։ Բաքուն հայտարարել է, որ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Ադրբեջանի դատախազությունից հայտնել էին, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: