ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար. Զախարովան` Փաշինյանին

 

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով միայն 1 կենտրոնից հանրապետության կախվածությունը ռազմավարական սխալ էր։ Ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ պետք է կարողանալ սեփական արարքների համար պատասխան տալ, ոչ թե անդադար ու ամեն առիթի ժամանակ մեղավորներ փնտրելփոխանցում է Sputnik Արմենիա։
«Պետք է յուրաքանչյուրն ինքը պատասխանատվություն կրի և չբարդի մեղքը մեկ այլ անձի վրա։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի փոքր նման է վատ պարողի պատմությանը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետն անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Վերջինս հարցազրույցներից մեկում ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Սիմոնյանը հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի` հարց է առաջանում` որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։
Զախարովան այս առնչությամբ կարծում է, որ հրապարակային հռետորաբանությունը, որը գրեթե կոպտության է հասնում, Հայաստանի քաղաքական գործիչներին չի սազում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, եթե նրանք ուզում են խոսել փորձագիտական, քաղաքական մակարդակներով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները, Երևանի հետ կապի հրաշալի ուղիներ կան` բոլոր ուղղություններով։ Միևնույն ժամանակ, Զախարովան կարծում է, որ այնտեղ անգամ դերերն են գրված, թե ով ինչպես պետք է խոսի։ Ամեն դեպքում, դա չի սազում մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: