ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը. Մարիա Զախարովա

Մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է, հայ-ռուսական մեդիաֆորումին տեսաուղերձով այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Aysor.am։

«Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։

«Ո՛չ ձեզ, ո՛չ մեզ չի կարող բավարարել Հայաստանի տեղեկատվական տարածքում վերջին շրջանում գերակշռող հստակ միտումը՝ տարածել միակողմանի, բացասական, իսկ հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դա, անշուշտ, հակասում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական շփման բնույթին։

Եկեք բաց խոսենք խնդիրների մասին։

Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը: Օդիոզ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Ս. Սիմոնյանի, միջազգայնագետ Ա.Մ․ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովին:
Դուք գիտեք, որ այսպիսի «անցանկալիությունը» մեր երկրի առաջատար մեդիամենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող անձանց համար, որոնք չեն խախտել օրենքը, այլ միայն արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։ Եվ, իհարկե, այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Ա.Գևորգյանի և բլոգեր Մ. Բադալյանի ձերբակալությունն էր»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Ըստ նրա՝ ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների և  արդիական օրակարգի համար կարևոր այս միջոցառման խափանմանը։

«Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և դրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակով՝ մարդկանց օտարելով, ատելություն, վախ, անվստահություն սերմանելով»,- ասել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: