ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելության ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների դինամիկային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ճանապարհին հայ համայնքի դերակատարմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: