ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում հեռավար աշխատանքը նախատեսվում է կարգավորել օրենսդրական մակարդակով

Հայաստանում հեռավար աշխատանքը պետք է կարգավորվի օրենսդրական մակարդակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, հայտնում է News.am-ը: 

Փոխնախարարի խոսքով՝ հեռավար աշխատանքն այսուհետ հնարավոր կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։

«Այս պահին օրենքում կա հեռավար աշխատանքը կարգավորող կանոն, սակայն այն վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակներին»,- պարզաբանել է Սարգսյանը։

Նա ներկայացրել է նաեւ միջազգային վիճակագրություն. Օրինակ՝ ԱՄՆ աշխատաշուկայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի փետրվարին աշխատակիցների մոտ 20%-ն արդեն աշխատում էր գրասենյակներից։ Միևնույն ժամանակ, մնացածը` մոտ 80%-ը, աշխատում են կամ ամբողջովին հեռակա կամ հիբրիդային: Նույն միտումը նկատվում է Եվրոպայում։

Նախագծով նախատեսվում է, որ հեռավար աշխատանքն իրականացվելու է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Ճիշտ է, պայմանով, որ կոնկրետ այս աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նման ձևաչափով։

Աշխատանքային պարտավորությունների կատարման ընթացքում աշխատողը պարտավորվում է փոխադարձ համաձայնությամբ ապահովել դրանց պատշաճ կատարումը, ինչպես նաև նրա հասանելիությունը գործատուին:

Աշխատողի կողմից վերը նշված պահանջները չկատարելը կդիտվի որպես աշխատանքային կարգապահության խախտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: