ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարությունից նշել են, որ խորհրդի արևմտյան մասնակիցների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, ԵՄ) մեղքով խորհրդի գործունեությունը 2022 թվականի մարտից փաստացի կաթվածահար է եղել։

Ֆինլանդիայի նախագահությունը չի հաստատել 2023 թվականի հոկտեմբերին խորհրդի ղեկավարությունը Ռուսաստանին փոխանցելու պատրաստակամությունը՝ «խախտելով ռոտացիայի սկզբունքը՝ խափանելով անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների անցկացումը»։

«Ստեղծված պայմաններում ստիպված ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնության (խորհրդից - խմբ.) դուրս գալու մասին․.. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան ուղերձը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին ուղարկվել է կազմակերպության անդամ երկրների նախարարություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին, ինչպես նաև Կիրկենեսի (Նորվեգիա) միջազգային Բարենցևի քարտուղարություն», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունից համոզվածություն են հայտնել, որ այսրոպեական քաղաքական կոնյունկտուրան, որով առաջնորդվում են հյուսիսեվրոպական հարևանները, չի համապատասխանում Արկտիկայի բնակիչների երկարաժամկետ շահերին։ «Բարենցևի համագործակցության ճարտարապետության փլուզման պատասխանատվությունն ամբողջությամբ մեր գործընկերների վրա է», - ընդգծել է ԱԳՆ-ից։

Նախարարությունն ամփոփել է, որ Ռուսաստանը կշարունակի իրականացնել իր ազգային ծրագրերը հյուսիսում և բաց է մնում համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են տրամադրված, պատրաստ են իրավահավասար երկխոսության և փոխշահավետ համատեղ աշխատանքի, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: