ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԽՄԿ-ն կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿՄԽԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին՝ անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը՝ նշելով․ «Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում»։

ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: