ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը կկատարվի ռուս խաղաղապահների հետ համակարգմամբ. ՌԴ ՊՆ

Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Ռուսական խաղաղապահների զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Նշված պայմանավորվածությունների իրականացումը կկատարվի ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,- ասել են գերատեսչությունում։

Նշվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում սրացման պայմաններում շարունակում է կատարել իր գործառույթները։

«Ցուցաբերվում է հնարավոր ամեն տեսակի օգնություն Լեռնային Ղարանաղի խաղաղ բնակչությանը։ Ներկայում խաղաղապահների բազային ճամբարում, որտեղ գտնվում է նաև բժշկական ջոկատը, գտնվում է 2 261 քաղաքացիական անձ, նրանցից 1 049-ը՝ երեխա։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։

Քննարկվում է արյունահեղության անթույլատրելիության, խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման հարցը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: