ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն քննարկել է Բաքվի կողմից Արցախի դեմ կիրառվող անընդունելի «միջոցներին» արձագանքելու տարբերակներ

© РИА Новости / Айк Арутюнян

Եվրամիությունը քննարկել է «արձագանքման տարբերակները» անընդունելի «միջոցներին», որոնք Ադրբեջանը օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։

«Նախագահ Միշելը խորը հիասթափություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Իրավիճակը շատ բարդ է, բացասական հնչեղություն կա միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20) քննարկումներ են եղել արձագանքման տարբեր տարբերակների շուրջ։ Բաքվի կողմից օգտագործվող միջոցներն ուղղակի անընդունելի են»,- ասել է աղբյուրը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։ «Նախագահ Միշելը նաև հայտարարեց հումանիտար իրավիճակի վրա այժմ կենտրոնանալու կարևորության մասին: Ադրբեջանը պետք է ապահովի Ադրբեջանում էթնիկ հայերի հանդեպ հարգանքն ու ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը»,- ասել է եվրոպական աղբյուրը։

Նրա խոսքով, Եվրախորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձնական դեր խաղալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: