ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Կոռնիձորով ԼՂ մեր հայրենակիցների հոսքն ամբողջ գիշեր չի դադարել, մեքենաները շարասյունով՝ հիմնականում անձնական մեքենաներով, շարունակում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Այսօր-ի հաղորդմամբ այդ մասին ուղիղ եթերում ասաց Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում աշխատող «Լուրերի» թղթակիցը:

Առաջնայինը Հայաստան են տեղափոխվում այն քաղաքացիները, որոնք տեղահանված են ու անօթևան: Կոռնիձորում ԼՂ մեր հայրենակիցների հաշվառման գործընթաց է տեղի ունենում, որից հետո նրանց շարասյունով տեղափոխում են Գորիսի կենտրոն, ապա՝ տարբեր բնակավայրերում տրամադրված կեցավայրեր: Այդ կեցավայրերը ոչ միայն Սյունիքի մարզում են, այլև ՀՀ ամբողջ տարածքում:

Ըստ «Լուրերի» թղթակցի՝ քիչ առաջ ավտոբուսների շարասյուն է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Ենթադրաբար՝ դրանք Գորիս կտեղափոխեն մարդկանց, որոնք անօթևան են, և չունեն սեփական մեքենա տեղաշարժվելու համար: 

Կոռնիձորում աշխատում են Սյունիքի մարզպետարանի, ՆԳՆ-ի, միգրացիայի և քաղաքացիական ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, շտապօգնության աշխատակիցներ, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներ: Տեղում տրամադրվում է նաև հոգեբանական ծառայություն:

ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: