ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական հանդիպման մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով պաշտոնյաների այսօրվա բանակցությունների արդյունքները։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման նախաշեմին, որը նախատեսված է հոկտեմբերի 5-ին: Կողմերն անդրադարձել են սահմանազատմանը, անվտանգությանը, կոմունիկացիաներին վերաբերող հարցերի, քննարկել հումանիտար խնդիրները և խաղաղության պայմանագրի հեռանկարները:

ԵՄ հայտարարության համաձայն՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ:

ԵՄ-ում շեշտել են, որ ուշադիր հետևում են բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում գործընթացին, որպեսզի օգնեն մեղմել ռազմական գործողությունների հետևանքները քաղաքացիական բնակչության համար:

Կառույցն ընդգծել է միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների կարգավորման ջանքերը շարունակելու համար Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Գրանադայի հնարավոր հանդիպումն օգտագործելու հարցում:

ԵՄ-ում կարծում են, որ Գրանադայում կայանալիք հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը հրապարակավ հաստատելու համար՝ համաձայն ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: