ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիայի թռիչքներով Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել մասնագիտացված ԲԿ–ներում մասնագիտացված բուժօգնության համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ներկա պահին բժշկական ջոկատից տարհանվել է 16 քաղաքացի, հոսպիտալից և Հանրապետական բժշկական կենտրոնից՝ համապատասխանաբար 7 և 35 տուժած», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 293 երեխա, որոնք ներկայում հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։

Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: