ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Ալեն Սիմոնյանը, անչափ կարևորելով Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվական բաժնից:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության մոտեցմամբ:

Իռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը:

Ծավալուն քննարկումներ են ընթացել Հայաստան տեղափոխվող ԼՂ տեղահանված բնակչության կարիքների, իրավունքների և հետագա ճակատագրի շուրջ: Իռլանդացի գործընկերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի հետ սերտ կապեր հաստատելն անհրաժեշտություն է, և այն պետք է սկսել հենց միջխորհրդարանական հարաբերություններից: Նա խաղաղության հասնելու միակ ճանապարհ է համարել սեղանի շուրջ բանակցություններ վարելը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում հակամարտությունների լուծման հարցում ներդնել իր ջանքերը:

«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: