ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիրներն ու անդամները հանդես են եկել հաջակցություն Ռուբեն Վարդանյանի․

«Բարերար, գործարար, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է եւ ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական եւ մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի համար Ռուբենն այդքան մեծ ջանքեր է ներդրել, վերջին ութ տարիների ընթացքում արժանին է մատուցել եւ աջակցել նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ճակատագրի հեգնանքով այժմ Ռուբենն ինքն է դարձել նույն հալածանքի զոհը, ինչպես այն հերոսները, որոնց նա փորձել է օգնել՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

Երբ ավելի քան մեկ տարի առաջ Ռուբենը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ՝ մինչեւ 10-ամսյա շրջափակումը, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքի արգելափակումը եւ վերջին ռմբակոծությունները, նա արեց դա՝ գիտակցելով, թե որքան մեծ են ռիսկերը: Բայց նա վճռական էր՝ օգնելու խաղաղ լուծում գտնելու հակամարտությանը։

Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես եւ տարածաշրջանում տասնյակ հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը: Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան եւ ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա եւ տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների։

Ֆարթուն Ադան

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր

Օսկար Արյաս

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ

Ջամիլա Աֆղանի

2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ

Մարգարիտ Բարանկիցե

2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր

Լեյմա Գբովե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Արա Դարզի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Միրզա Դինայի

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն

Շիրին Էբադի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Իլվադ Էլման

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործառնությունների գծով տնօրեն

Գարեթ Էվանս

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ

Հինա Ջիլանի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ

Լուիզ Ռիչարդսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Մերի Ռոբինսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Էռնեստո Սեդիլյո

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Փոլ Փոլման

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն

Ջոն Փրենդերգասթ

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների ակտիվիստ

Թոմ Քաթինա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն

Դելե Օլոջեդե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Africa in the World գաղափարների փառատոնի հիմնադիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: