ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմտյան ընկերությունները չեն դիմանում Չինաստանի ճնշմանը

Երբ 2001-ին Չինաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ԱՄՆ-ն համոզված էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՉԺՀ-ի հետ առևտուրը այդ երկիր կբերի ժողովրդավարություն և ազատություն: Սակայն ամերիկացիների հույսերը չարդարացան, Երկնատակը ազատ ու ժողովրդավար չդարձավ, հակառակը՝ դարձավ առավել հզոր ավտորիտար համակարգ, իսկ շատ ամերիկյան և եվրոպական ընկերություններ էլ իրենց շահույթի համար սկսեցին հարմարվել այդ ռեժիմին: Այս մասին է խոսում «Մահ Չինաստանից» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նավարոն:

«Նրանք եկան և քաոս սփռեցին ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական տնտեսության մեջ», - ասում է Նավարոն: Բանն այն է, որ ԱՀԿ անդամները պետք է ազատ առևտրի կանոնները պահպանեն: Չինաստանը օգտագործեց ԱՀԿ կանոններն ու չափորոշիչները` արևմտյան շուկաներ մտնելու համար, սակայն չին իշխանությունները չշտապեցին կատարել ԱՀԿ պահանջները: Դառնալով կազմակերպության անդամ՝ Չինաստանը Արևմուտքը հեղեղեց անօրինականորեն սուբսիդավորված արտադրանքով, չին զինվորականները սկսեցին իրենց անվերջ կիբերհարձակումները` արևմտյան ընկերությունների ինտելեկտուալ սեփականությունը գողանալու նպատակով: Երբեմն այնպես է լինում, որ նոր ապրանքների կեղծված տարբերակները Չինաստանում հայտնվում են արևմտյան օրիգինալներից ավելի շուտ, ինչը լուրջ վնաս է հասցնում եվրոպական ու ամերիկյան ընկերություններին:

Նավարոյի կարծիքով՝ չինական արժույթ յուանի հետ մանիպուլյացիաները Չինաստանին 25-40% առավելություն են տալիս ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչն օգնում է չինական ապրանքների արտահանմանը ԱՄՆ, սակայն սահմանափակում է ամերիկյան ապրանքների ներկրումը ՉԺՀ: Երկարաժամկետ հեռանկարում չինական ընկերությունները սկսում են գերակշռել շուկայում, մինչդեռ ամերիկյանները դուրս են մղվում: Եվ սա, ըստ ռեժիսորի, արևմտյան քաղաքական գործիչների կոպիտ սխալների արդյունքն է:

Բերենք մի քանի փաստ:

- Չինաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելուց հետո ԱՄՆ-ն փակել է մոտ 57 000 գործարան, ինչը հանգեցրել է 25 մլն ամերիկացու գործազրկության: Օհայո նահանգի Blade պարբերականը վերջերս հաղորդել է, որ Չինաստանի հետ առևտրի պատճառով 2001 թվից հետո նահանգը կորցրել է 106400 աշխատատեղ:

- ԱՄՆ-ն ՉԺՀ-ին պարտք է $3 տրլն:

- Ամերիկյան ընկերությունների 60%-ը Չինաստանում իրեն այնքան էլ լավ չի զգում, իսկ եվրոպական ընկերությունների 61%-ը, որոնք Չինաստանում բիզնես են անում վերջին տասը տարին, պնդում են, որ այնտեղ աշխատելը դառնում է ավելի ու ավելի դժվար:

- Ամերիկյան ընկերությունների 49%-ը համարում է, որ ներկա պահին ենթարկվում է չինական իշխանությունների հարձակումներին:

- Չինաստանում արտադրված բոլոր ապրանքների 15-20%-ը կեղծիք է:

 - Դեկտեմբերի 4-ին Best Buy-ը հայտարարել է, որ կվաճառի Չինաստանում իր բոլոր 184 խանութները և կհեռանա երկրից: Չինաստանից արդեն հեռացել են հետևյալ ընկերությունները՝ Google, Home Depot, Metro, Media Market, Adidas, Panasonic, Rakuten, Nestle և Danone:

Տնտեսության և անվտանգության հարցերով ամերիկա-չինական հանձնաժողովի 2013թ. հաշվետվության համաձայն՝ միակ բնագավառը, որտեղ ԱՄՆ-ն օգուտ է ստացել Չինաստանի հետ առևտրից, գյուղատնտեսությունն է: Սակայն նույնիսկ այստեղ է Պեկինը առևտրային պատերազմի գործիքներ օգտագործում, ինչի պատճառով շատ փորձագետներ կասկածի տակ են դնում պաշտոնական թվերը:

Այժմ արևմտյան երկրները ուժեղացնում են ճնշումը Չինաստանի վրա՝ ստիպելով նրան կանոններով խաղալ: Բիզնես-հանրությունը աստիճանաբար սկսել է գիտակցել, որ չին իշխանությունները չեն դադարելու միջամտել տնտեսական հարցերին և առավելություն տալ չինական ձեռնարկություններին, չնայած ԱՀԿ-ին տված խոստումներին: ԱՀԿ-ում Պեկինի աններելի վարքագիծն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, ինչի պատճառով արևմտյան բիզնեսմենները դարձել են ավելի խելամիտ:

Ամերիկյան ընկերություններն աստիճանաբար հեռանում են Չինաստանից: «Սա ծախսերի և օգուտների պարզ վերլուծություն է. ծախսերն ավելանում են, օգուտները` նվազում, իսկ ռիսկերը` աճում», - եզրահանգում է Պիտեր Նավարոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: