ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ Սերբիան, ոչ էլ Խորվաթիան միմյանց բնակչության դեմ ցեղասպանություն չեն գործել

Հաագայի միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը, որոշում է կայացրել, որ ոչ Սերբիան, ոչ էլ Խորվաթիան միմյանց բնակչության դեմ ցեղասպանություն չեն գործել 1990-ականների պատերազմի ժամանակ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Պետեր Տոմկան ասել է, որ "հակամարտության ընթացքում երկու երկրների ուժերն էլ բազմաթիվ հանցագործություններ են գործել, սակայն ցեղասպանություն գործելու մտադրություն չի հաստատվել կողմերից ոչ մեկի նկատմամբ":

Դատարանը որոշել է, որ սերբ զինվորականները մեղավոր են Խորվաթիայում պատերազմի սկզբում զանգվածային հանցագործություններ իրականացնելու մեջ, սակայն դրանք չի կարելի ցեղասպանություն անվանել: Իրենց հերթին, խորվաթները ևս այնպիսի հանցանքներ չեն գործել սերբերի դեմ, որոնք կարելի է գնահատել որպես ցեղասպանություն:

Հիշեցնենք, որ Սերբիան և Խորվաթիան միմյանց մեղադրում էին նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմի ժամանակ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Խոսքը գնում է 1991-1995 թվականների իրադարձությունների մասին, որոնց ընթացքում երկու կողմից ավելի քան 20 հազար մարդ է զոհվել:

1999 թվականին Խորվաթիան դիմեց Միաջազգային դատարան՝ մեղադրելով Սերբիային էթնիկ զտումների մեջ: Իր հերթին, Բելգրադը 2010 թվականին հանդես եկավ հակընդդեմ հայցով՝ սերբերի դեմ իրականացված "Փոթորիկ" գործողությունը որակելով որպես ցեղասպանություն:

Դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: