ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի վարչապետ. Թուրքիան պետք է հարգի գազի որոնումներ իրականացնելու Կիպրոսի իրավունքը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայից պահանջել է հարգել միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքները: Այս մասին նա հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո: Հունաստանի վարչապետն ընդգծել է, որ "թուրքական հետազոտական "Բարբադոս" նավի հայտնվելը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հանդիսանում է Կիպրոսի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում և խափանում է կիպրական խնդրի շուրջ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են", հայտնում է TASS-ը: "Այս բանակցությունները պետք է շարունակվեն առանց սպառնալիքների Թուրքիայի կողմից, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան հարգի միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքները", - ասել է նա:

Ցիպրասը խոստացել է, որ "հունական նոր կառավարությունը վճռականապես պաշտպանելու է կիպրական խնդրի արդար և կայուն լուծում գտնելու Կիպրոսի Հանրապետության ջանքերը, լուծում, որը հիմնված է երկգոտի, երկհամայնք դաշնության վրա": Հունաստանի վարչապետն ասել է, որ Հունաստանը հստակ գործողություններ է ակնկալում ՄԱԿ-ից բանակցությունների վերսկսման համար: Ինչպես հայտնում է Associated Press-ը, նա նաև կոչ է արել թուրք կիպրոսցիների ղեկավարներին օգնել լարվածությունը թուլացնելու հարցում և չաջակցել "ապօրինի և սադրիչ գործողություններին":

Ւ պատասխան այս պահանջներին՝ Անկարան հայտարարում է, որ Թուրքիան շարունակելու է հանքախուզական հետազոտությունները Կիպրոսի շրջակա ջրերում՝ չնայած դրա պատճառով առաջացած ճգնաժամին: 2014 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. "Barbados նավը կշարունակի սեյսմիկ հետազոտությունները: Նավի պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են: Եվ թող այդ պատճառով ոչ ոք ճգնաժամ չստեղծի", Դավութօղլուի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Թուրքիայի վարչապետի կարծիքով Անկարան Կիպրոսի շրջակա ջրերում սեյսմիկ հետազոտություններ անելու իրավունք ունի Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի միջև կնքված պայմանագրերի համաձայն, և "մշտապես օգտվում է իր այդ իրավունքից": Դավութօղլուն հայտարարել է, որ Կիպրոսի թուրքերը նույնքան իրավունքներ ունեն Կիպրոսի հարստությունների նկատմամբ, որքան և հույները:

Հիշեցնենք, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոկտեմբերին կասեցրեց բանակցություններն այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց նավ ուղարկելու իր մտադրության մասին: Կիպրոսը թուրքական ռազմական ներխուժումից հետո 1974 թվականից բաժանված է: Անկարան չի ճանաչում Կիպրոսի՝ որպես պետության գոյությունը՝ հայտարարելով, որ թույլ չի տա միակողմանիորեն գազ արդյունահանել: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: