ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ակտիվացնում է Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ֆեթուլահ Գյուլենին և նրա «զուգահեռ կառույցներին» մեղադրել է հայերին աջակցելու մեջ։ «Գյուլենի շարժումն օգտագործում է հայկական լոբին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար», - Դավութօղլուի խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը: Դավութօղլուի խոսքերով Գյուլենի շարժումն և նրա կողմնակիցները հակաթուրքական քաղաքականություն են վարում ԱՄՆ-ում, հայտնում է haqqin.az-ը: Թուրքիայի վարչապետը նշել է, որ վերջերս Գյուլենը հայտարարել է, որ Թուրքիայում ոստանահարվում են ոչ մուսուլման բնակչության, այդ թվում նաև հայերի իրավունքները: Դավութօղլուի կարծիքով այս խոսքերը ծառայում են հայկական լոբիի շահերին: Նրա խոսքերով այս հայտարարությունը պատահական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ Ֆեթուլահ Գյուլենի «զուգահեռ կառույցն» ավելի վտանգավոր է քան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն: Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ Էրդողանը պնդել է, որ գյուլենականները սպառնացել են իրեն և իր ընտանիքի անդամներին: Էրդողանը նշել է, թե «զուգահեռ կառույցի» դեմ պայքարի համար արդեն որոշում է կայացվել, և այն ներառվելու է Ազգային անվտանգության փաստաթղթում։ «Ահաբեկչական PKK-ն արտաքին աշխարհում Թուրքիային վնաս չի տվել։ Սակայն սրանք միջազգային հարթությունում՝ խորհրդարաններում, նախագահների հետ հանդիպումներում, ամեն ինչ անում են սևացնելու Թուրքիայի հանրապետությունը», - ասել է Էրդողանը։ Նշենք, որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ «զուգահեռ կառույցները» համագործակցում են իսրայելական գաղտնի ծառայությունների հետ: Էրդողանը նշել է, որ Գյուլենի շարժումն իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական ուղղություն է, այլ քաղաքականացված և ապօրինի կազմակերպություն:

Նշենք նաև, որ թուրքական իշխանությունները երկրի ներսում շարունակում են պայքարը Գյուլենի կողմնակիցների դեմ: Ստամբուլի դատախազությունը թույլատրել է ոստիկանության 29 սպաների ձերբակալությունը, ովքեր մեղադրվում են քաղաքական լրտեսության և պետական կարգի տապալման փորձի մեջ: Ինչպես նշում է РИА Новости-ն, խոսքը գնում է մի շարք նախարարների, խորհրդարանի պատգամավորների և ազդեցիկ գործիչների մասին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: