ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները ներկայացրել են սահմանադրական բարեփոխումների փաթեթ

Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները առաջարկել են եռակողմ Կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրանիայի Սահմանադրության փոփոխությունների հարցը, հայտնում է Interfax-ը: Դոնբասում խաղաղ կարգավորման հարցերով Կոնտակտային խմբի բանակցություններում ԴԺՀ պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտնել է, որ քանի որ Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ նախատեսվում են իրականացնել 2015թ-ին, ապա իրենք առաջարկում են արդեն սկսել դրա շուրջ քննարկումները: Նա նաև հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկը ընդունվել է փետրվարի 12-ին Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում, որով ենթադրվում է երկրի ապակենտրոնացում, ինչն էլ կօգնի ճգնաժամի հաղթահարմանը:  

Իսկ թե կոնկրետ ինչ առաջարկություններով են հանդես գալիս Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները, հետևյալն են. Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հատուկ կարգավիճակ», «առանձին մարզեր», «առանձին շրջաններ»: Ավելին, ինքնահռչակ հանրապետությունները առաջարկում են Ուկրաինայի առանձին շրջաններին պատվիրակել լիազորություններ, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն ձևավորել տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը և սահմանել կարգավիճակ: Առաջարկվում է նաև առանձին շրջաններում ստեղծել հատուկ տնտեսական գոտիներ՝ տեղական լիազորություններով: Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների առաջարկների մեջ է մտնում նաև Սահմանադրությամբ ռուսաց լեզվին և երկրի այլ փոքրամասնությունների լեզուներին  հատուկ կարգավիճակ տալը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: