ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում հրադադարն ուժի մեջ է մտել որոշ խախտումներով

Այսօր կեսգիշերին Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն, ինչպես եւ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդները հանդես են եկել ուղերձով` հայտարարելով հրադադրի ռեժիմի մեկնարկի մասին:

Չնայած դրան, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հավաստիացմամբ,   ուկրաինական բանակի զինված գործողությունների եւ հրետակոծությունների պատճառով իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել:

  Դոնեցկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը մասնավորապես նշել է. «Հանրապետության ղեկավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Դեբալցևոյի իրավիճակը: Ուկրաինայի կողմից խախտվել է հրադադրի ռեժիմը: Դոնեցկի բնակավայրերում շարունակում են զոհվել  խաղաղ բնակիչներ: Դոնեցկի ստորաբաժանումները ստիպված են եղել պատասխան կետային կրակ բացել` կիևյան ազգայնականների եւ դիվերսանտների մնացորդներին ճնշելու համար»:  

 Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ «Աջ սեկտորի» երկու գումարտակ, խախտելով հրադադարը, գործողություններ են սկսել Դեբալցևոյի մոտ: Այդ մասին ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշը հաղորդագրություն էր գրել, որը տեղադրվել էր Ուկրաինայի ազգային գվարդիայի էլեկտրոնային կայքում, սակայն շուտով հաղորդագրությունը հեռացվել էր էջից:  Յարոշի հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել, որ «գումարտակները լավ զինված և հանդերձավորված են» և,  իբրեւ թե, «մարտական լուրջ հաջողություններ ունեն»: Հաղորդագրությունն ի հայտ է եկել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հրաման է արձակել Դոնբասում դադարեցնել զինված գործողությունները`  մինսկի փետրվարի 12-ի համաձայնություններին համապատասխան:

Ավելի վաղ, սակայն, Յարոշը հայտարարել էր, թե իր շարժումը չի ընդունում Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակելու է զինված գործողությունները`«ուկրաինական հողը լիովին ազատագրելու համար»:

Չնայած այս ամենին Է. Բասուրինը նշել է, որ հրադադրն ընդհանուր առմամբ պահպանվում է:

Մյուս կողմից, կեսգիշերին  հայտարարելով հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Զախարչենկոն նշել էր, թե անկախ հրադադարից Դեբալցևոյում շրջափակված շուրջ  8 հազ. ուժայիններին  հեռանալու հնարավորություն չի տրվի: «Մենք կկանխենք շրջափակումը ճեղքելու ցանկացած փորձ: Ես արդեն համապատասխան հրահանգ եմ տվել»,- նշել է Զախարչենկոն:  Վերջինիս խոսքով, Դեբալցևոյին Մնսկի փաստաթուղթը չի առնչվում:   

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: