ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում հրադադարի ռեժիմը չի պահպանվում

Չնայած փետրվարի 15-ին հաստատված հրադադարին` ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում շարունակվում են: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Վերջինս նշում է նաև, որ «անջատողականները» արգելում են մտնել Դեբալցևո, որտեղ իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Այստեղ շարունակում է ուկրաինական զինուժի` շրջափակումից դուրս գալու փորձերը: Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի իշխանությունները Դեբալցևոյում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զինուժի 6-8 հազար զինվորներին պատրաստ են կանաչ միջանցք տրամադրել: Սակայն ուկրաինական զինուժը հրաժարվում է դուրս գալ շրջափակումից առանց զենքի և տեխնիկայի, ինչն էլ ավելի է  բարդացնում իրավիճակը:

 Դեբալցևոյում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մեկ անգամ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուրդ Բասուրինն այսօր հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում գրանցվել է հրադադարի խախատման 27 դեպք: Նա տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը մի շարք բնակավայրերի ծանր հրետանի է մոտեցնում:  «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կիևը, ռազմական գործողություններ հրահրելով, մտադիր է հրաժարվել Մինսկի համաձայնություններից »,-ասել է Բասուրինը: Նշենք նաև, որ ուկրաինական օդուժն այսօր ռմբակոծել է Դոնեցկի օդանավակայանը:

Շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում թե Կիևում, թե Դոնբասում հրաժարվում են զինտեխնիկան հետ քաշել, քանի դեռ չի հաստատվել համընդհանուր զինադադար:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Միսնկում Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման կոնտակտային խումբը ընդունել էր «Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների կոմպլեքս» փաստատթուղթը, որով մասնավորապես նախատեսվում էր հրադադարի հաստատում, զորքի հետքաշում և անվտանգության գոտու ստեղծում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    22°  11° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: