ԼՂՀ-ն հետևողականորեն զարգանում է՝ հակառակ ադրբեջանական ագրեսիայի
Երկու ամսից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Դրանց վերաբերյալ արդեն հասցրել է իր դիրքորոշումը հայտնել պաշտոնական Բաքուն՝ նշելով, որ դրանք անօրինական են և իր կողմից կորակվեն որպես «ագրեսոր պետության գործողություններ այլ երկրի տարածքում»:
Այսպիսին է եղել Բաքվի դիրքորոշումը ԼՂՀ-ում անցկացված նաև նախորդ ընտրությունների ժամանակ: Փոխարենը, ինչը շատ ավելի կարևոր է, ընտրությունները կարևորվում են միջազգային հանրության կողմից՝ ընկալվելով որպես կարևոր քայլ՝ իրավական, ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին: Ասվածի վկայությունն է օրերս Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ սենատորներ Միշել Ամիելի և Սոֆի Ժուասենի, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի համատեղ հրապարակած հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Արդեն 24 տարի է ԼՂՀ-ն առանց արտաքին օգնության փորձում է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը: 24 տարի է, ինչ կազմակերպում է ՏԻՄ, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլարներով հարստացած Ադրբեջանի ագրեսիայից՝ բոլորի կողմից չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու համարվող միջոցներով: Մի խոսքով, 24 տարի է, ինչ այն կարողացել է բնականոն ձևով կառուցել իրավական պետություն, ինչը մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին», - ասված է հոդվածում, որի ավարտին հեղինակները կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իբրև «աջակցություն փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը»:
Եվ իսկապես, անկախության այս 24 տարիների ընթացքում Արցախը հետևողականորեն զարգացրել է իր պետական ինստիտուտները, ձևավորել քաղաքացիական հասարակություն ու ժողովրդավարություն: Բնականաբար, Ադրբեջանի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու համար Արցախում ընթացող բնականոն այս գործընթացները և արվում է հիմնականում ուժի և ուժի սպառնալիքի գործադրման միջոցով: Սակայն ի պատասխան այս ամենին ԼՂՀ-ն հետևողականորեն զարգանում է՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով մի քանի անգամ գերազանցելով Ադրբեջանին, որտեղ վերոնշյալ իրավունքներն ու ազատությունները բացարձակ արժեք չունեն, որտեղ մարդն ու իր արժանապատվությունը ստորադասվում են իշխող վարչակարգի անձնական շահերին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ