ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ն հետևողականորեն զարգանում է՝ հակառակ ադրբեջանական ագրեսիայի

Երկու ամսից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Դրանց վերաբերյալ արդեն հասցրել է իր դիրքորոշումը հայտնել պաշտոնական Բաքուն՝ նշելով, որ դրանք անօրինական են և իր կողմից կորակվեն որպես «ագրեսոր պետության գործողություններ այլ երկրի տարածքում»:

Այսպիսին է եղել Բաքվի դիրքորոշումը ԼՂՀ-ում անցկացված նաև նախորդ ընտրությունների ժամանակ: Փոխարենը, ինչը շատ ավելի կարևոր է, ընտրությունները կարևորվում են միջազգային հանրության կողմից՝ ընկալվելով որպես կարևոր քայլ՝ իրավական, ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին: Ասվածի վկայությունն է օրերս Ֆրանսիա-Ղարաբաղ  բարեկամության շրջանակի անդամներ սենատորներ Միշել Ամիելի և Սոֆի Ժուասենի, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի համատեղ հրապարակած հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Արդեն 24 տարի է ԼՂՀ-ն առանց արտաքին օգնության փորձում է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը: 24 տարի է, ինչ կազմակերպում է ՏԻՄ, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլարներով հարստացած Ադրբեջանի ագրեսիայից՝ բոլորի կողմից չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու համարվող միջոցներով: Մի խոսքով, 24 տարի է, ինչ այն կարողացել է բնականոն ձևով կառուցել իրավական պետություն, ինչը մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին», - ասված է հոդվածում, որի ավարտին հեղինակները կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իբրև «աջակցություն փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը»:

Եվ իսկապես, անկախության այս 24 տարիների ընթացքում Արցախը հետևողականորեն զարգացրել է իր պետական ինստիտուտները, ձևավորել քաղաքացիական հասարակություն ու ժողովրդավարություն: Բնականաբար, Ադրբեջանի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու համար Արցախում ընթացող բնականոն այս գործընթացները և արվում է հիմնականում ուժի և ուժի սպառնալիքի գործադրման միջոցով: Սակայն ի պատասխան այս ամենին ԼՂՀ-ն հետևողականորեն զարգանում է՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով մի քանի անգամ գերազանցելով Ադրբեջանին, որտեղ վերոնշյալ իրավունքներն ու ազատությունները բացարձակ արժեք չունեն, որտեղ մարդն ու իր արժանապատվությունը ստորադասվում են իշխող վարչակարգի անձնական շահերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: