ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն ցանկանում է վերականգնել իր առաքելությունը Վրաստանում

ԵԱՀԿ-ն ուղիներ է որոնում Վրաստանում իր առաքելությունը վերականգնելու համար: Այդ մասին Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Մենք կդիտարկենք օգնություն ցուցաբերելու եղանակները (Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչությանը): Շատ ուղիներ կան, ամենակարևորը երկխոսությունն է : Մենք նաև կքննարկենք, թե ինչպես կարելի է վերականգնել առաքելությունը, որ ԵԱՀԿ-ն ավելի ուժեղ և կարևոր ներկայացվածություն ունենա տեղում: Այդ դեպքում մենք կկարողանանք ավելի լավ միասին աշխատել խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-հայտարարել է Զանիերը Թիֆլիսում, հաղորդում է Новости-Грузия-ն:

Զանիերը նաև հայտարարել է, որ Եվրոպայում այլևս չեն ուզում բաժանարար գծեր տեսնել:

 ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն այցելել է Վրաստան մարտի 8-ին և մինչև  մարտի 11-ը մի շարք հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի և այլն պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում դադարեցվել է 2009թ.-ի հունիսին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: