Էրդողանը ցանկանում է Թուրքիան դարձնել «էթնիկ բաժնետոմսերի» բաժանված ընկերություն
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական աղմկահարույց հայտարարությունը: Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: «Թուրքիայում կառավարման ներկա համակարգն անարդարություն է, որն իրականացվում է մեր ժողովրդի դեմ: Նոր Թուրքիան զարգանալու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարարների հետ: Ես խնդրում եմ ձեզ ցանկացած հնարավորության դեպքում խոսել Նոր Թուրքիայի և նախագահական համակարգի մասին: Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: Այլապես, ձեր ձեռքերին ձեռանշղթաներ կլինեն, և դուք չեք կարող առաջ շարժվել», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը:
Էրդողանը նաև կոչ է արել խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը՝ խնդրելով իր աջակիցներին 400 օրենսդիրներ ընտրել, ովքեր կքվեակեն նոր Սահմանադրության օգտին, որն էլ ճանապարհ կհարթի նախագահական համակարգի համար: «Եթե դուք մեզ 400 պատգամավորներ տաք, նոր Սահմանադրություն կմշակվի, և նախագահական համակարգ կլինի», - հայտարարել է Էրդողանը:
Ազգայնական շարժում կուսակցության (Nationalist Movement Party, MHP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Օքթայ Վուրալը խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի այս հայտարարությունը՝ նշելով, որ Էրդողանի երազանքն է կառավարել Թուրքիան «էթնիկ բաժնետոմսերի» բաժանելուց հետո, ինչպես դա արվում է ընկերությունների պարագայում: «Նրանք ցանկանում են կառավարել Թուրքիան որպես ընտանեկան ընկերություն: Նախագահական համակարգի հիմքում ընկած է միանձնյա պետ լինելու ձգտումը», - ասել է Վուրալը՝ հավելելով, որ Էրդողանը ցանկանում է այդ ընկերության կենտրոնում դնել Աքսարայ նախագահական նստավայրը:
Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ Հալուկ Քոչը ևս մեղադրել է Էրդողանին Սահմանադրությամբ հաստատված բոլոր լիազորությունները գրեթե ամեն օր խախտելու մեջ: Նա նշել է, որ Էրդողանը նախագահի պես աշխատելու փոխարեն գործում է կուսակցության ղեկավարի նման:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
