ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Սենատը կոչ է անում Քերիին հանդես գալ Թուրքիայում մամուլի ազատության ոտնահարումների դեմ

ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինն՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են անում Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը:ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինն՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են անում Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը:

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական խախտումների կապակցությամբ», - գրել են ամերիկացի 74 սենատորները ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում: Նշենք, որ այս նամակը Թուրքիային վերաբերող առաջին փաստաթուղթն է, որի տակ այսքան շատ սենատորներ են ստորագրել: Սենատորնեը հիշեցրել են Քերիին այն կոռուպցիոն մեղադրանքների մասին, որոնք առաջադրվել են թուրք մի շարք նախարարների, իշխանամետ գործարարների և անգամ Էրդողանի որդու նկատմամբ:

Մի քանի շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատի 90 անդամներ ևս կոչ արեցին Քերիին իր ձայնը բարձրացնել Թուրքիայի մամուլի ազատությանն աջակցելու համար: Այս նամակը քննադատության զանգվածային ալիք բարձրացրեց թուրք քաղաքական գործիչների և իշխանամետ ԶԼՄ-ների շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն անգամ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին «վարձկաններ» անվանեց, իշխանամետ մամուլը գրեց, որ նամակը ստորագրած սենատորները կաշառվել են: ԱՄՆ օրենսդիրներից ոմանք հրապարակավ հերքեցին այս մեղադրանքները:

Այն անգամ ևս ակնկալվում է, որ ԱՄՆ սենատորների նամակը նմանատիպ ալիք կբարձրացնի Թուրքիայում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրն աստիճանաբար թևակոխում է նախընտրական շրջան, երբ թուրք գործիչները սովորաբար ուժեղացնում են հակաամերիկյան հռետորաբանությունը:

2013 թվականի դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալից հետո թուրքական իշխանություններն զգալիորեն ուժեղացրել են ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ: Ավելի քան 10 հայտնի լրագրողներ այս պահին բանտարկության մեջ են:  «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության՝ մամուլի ազատությանը վերաբերող վերջին զեկույցում 180 երկրների շարքում Թուրքիան հայտնվել է 149-րդ հորիզոնականում: Իսկ Freedom House-ն իր զեկույցում Թուրքիան  բնութագրել է որպես «ոչ ազատ» երկիր:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: