ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է mfa.am-ը:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը, վստահեցրեց, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, և այդ համատեքստում քննարկեցին Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձան միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: