ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի հատուկ ծառայությունները խորհուրդ են տալիս զերծ մնալ Ադրբեջան այցելություններից

Հրեական գարնանային տոների կապակցությամբ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ մեկնելը խորհուրդ չի տրվում իսրայելցիներին, քանի որ այդ երկրներում հրեաների և իսրայելցիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու իրական վտանգը մեծ է։ Այս մասին փոխանցում է newsru.co.il լրատվական կայքը։

Շտաբում նշում են, որ բոլոր նախազգուշացումները հիմնված են իրական հետախուզական տվյալների վրա։ Այսպես, համաձայն հրապարակված նախազգուշացումների՝ իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել 41 երկիր։ Այդ երկրների հիմնական մասն արաբական և հյուսիսաֆրիկյան  երկրներ են։

Հրեաների համար վտանգավոր երկրների շարքում նշվում է նաև Թուրքիան և Ադրբեջանը։

Շտաբը նաև հիշեցնում է քաղաքացիներին, որ Իրան, Իրաք, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Եմեն և Լիբանան այցելությունները օրենքով արգելված են և  այդ երկրներ այցելությունների համար նախատեսում է քրեական պատասխանատվություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: