ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մասնակցեց եվրոպական կոնվենցիայի կիրառությանը և Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը նվիրված բարձրաստիճան համաժողովին

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:

 Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին Արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

 Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը:

Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին: Ներկայացվեց կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ   Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

 Համաժողովի արդյունքում ընդունվեց բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը և վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։ Հռչակագիրը ներառում է նաև գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը:          


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: