ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ»

Երևանում տեղի է ունեցել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից կազմակերպված «ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում թեմայի շուրջ փորձագիտական կարծիքներ են ներկայացրել անկախ փորձագետ Վահագն Ղազարյանը և ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանը: Քննարկմանը մասնակցել են տարբեր ՀԿ-ների, պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումն անցկացվել է off-the-record ձևաչափով` ապահովելու համար փորձագետների և մասնակիցների կողմից առավել ազատ ու անկաշկանդ կարծիքների, առաջարկների, մտահոգությունների ներկայացումը, որոնց հիման վրա էլ պատրաստվելու է քաղաքական ամփոփագիր /policy paper/: Քննարկման արդյունքներով պատրաստվելիք քաղաքական ամփոփագիրը կտպագրվի ինչպես «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ, այնպես էլ «Արմեդիա» ՏՎԳ կայքերում:

Նշենք, որ «ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ» թեմայով կլոր սեղան-քննարկումն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանասավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: