ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն զգուշացնում է Թուրքիային

Եվրոպական Միությունը միացել է ներքին անվտանգության մասին Թուրքիայի նոր վիճահարույց օրենքի դեմ հնչող քննադատություններին՝ մատնանշելով համընդհանուր մարդու իրավունքների, ազատությունների և եվրոպական չափանիշների ապահովման անհրաժեշտությունը: Պատասխանելով Today's Zaman-ի հարցմանը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Մայա Կոչիյանչիչն ասել է, որ «թեև քաղաքացիների անվտանգությունը բարձրացնելը օրինական նպատակ է՝ այդ ուղղությամբ գործադրվող միջոցները պետք է իրականացվեն մարդու իրավունքներին, ազատություններին և եվրոպական չափանիշներին համապատասխան»:

Նշենք, որ ներքին անվտանգության մասին օրենքն ավելի քան 1 ամսվա պայքարից հետո անցյալ շաբաթ ընդունվեց թուրքական խորհրդարանում: Օրինագծի նախնական 132 հոդվածներից միայն 68-ն է քննարկվել խորհրդարանում, մնացած 63 հոդվածները իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հանել է խորհրդարանի քննարկումից:

Անվտանգության մասին վերոնշյալ օրինագիծն այնպիսի դրույթներ է ներառում, որոնք քննադատների կարծիքով Թուրքիան դարձնելու են ոստիկանական պետություն: Օրինագծի քննադատները նշում են, որ օրենքի նպատակն է կանխել 2013 թվականի Գեզի զբոսայգու և 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած քրդական ցույցերի կրկնությունը: Այն նաև ուժեղացնելու է ոստիկանության և անվտանգության ուժերի լիազորությունները։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ստանալով երկրի նախագաի Ռեջեփ Թայիթ Էրդողանի աջակցությունը, պնդում է, որ այդ միջոցները համապատասխանում են ԵՄ-ի չափանիշներին և անհրաժեշտ են ազատությունների պաշտպանության համար:

Ավելի վաղ Թուրքիայում մամուլի ազատության շուրջ մտահոգություններով հանդես էին եկել ամերիկացի օրենսդիրները: ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների վարչակազմը հայտարարեց, որ կիսում է ԱՄՆ օրենսդիրների անհանգստությունը Թուրքիայում վատթարացող մամուլի ազատության շուրջ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: