ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանուատուի օգուտները Աբխազական հակամարտությունից

Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը մինչ օրս շարունակում է երկակի խաղերը Աբխազիայի ճանաչման հետ կապված և խուսափում է այս հարցում հստակ դիրքորոշումից:

Նշենք, որ Վանուատուն 2011թ-ին հայտարարել էր Աբխազիայի անկախության ճանաչման մասին: Ավելի ուշ նա դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Վրաստանի հետ և հետ կանչեց Աբխազիայի ճանաչումը: Մինչ օրս անորոշ է Վանուատուի դիրքորոշումն Աբխազիայի կարգավիճակի մասին:

Հատկանշական է, որ այս ամենին զուգահեռ վերջերս մամուլում տեղեկություններ են հայտվել Ռուսաստանի հետ Վանուատուի հարաբերությունների սերտացման մասին, մասնավորապես՝ խոսք է գնում առանց վիզային ռեժիմի մասին:

Խնդրի հետ կապված Ռիա Նովոստի գործակալությունը փորձել էր ճշգրտումներ ստանալ Վանուատուի ԱԳՆ ղեկավար Սաթո Կիլմանից: Նախարարը նշել է, որ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ Վանուատուի որոշումը կայացվել է 2011թ-ին, երբ ինքը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Ըստ նրա՝ նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ «Վանուատուն հիմնվում է ապագաղութացման սկզբունքի և այն գաղափարի վրա, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լինել անկախ, պետք է ստանան նման հնարավորություն»:

«Սակայն որոշ ժամանակ անց մեր կառավարությունը փոխարինվեց, մենք դարձանք ընդդիմություն, և նոր կառավարությունը որոշեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ: Ես դա հարգում եմ, և չկա որևէ պատճառ, որպեսզի մենք դիվանագիտական հարաբերություններ չունենանք և՛ Աբխազիայի, և՛ Վրաստանի հետ»,- նշել է դիվանագետը:

Ինչ վերեբերում է դիրքորոշման վերջնական հստակեցմանը, ապա Կիլմանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է համակողմանի տեղեկատվություն: «Մենք սպասում ենք, թե երբ Վանուատուին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի կարողանանք որոշում կայացնել: Մեզ մոտ տարբեր տեսակետներ են, տարբեր կուսակցություններ կան: Երբ մեզ տրամադրվի ողջ տեղեկատվությունը, երկրում բոլոր քաղաքական ուժերն ավելի հեշտությամբ որոշում կկայացնեն»,- նշել է Կիլմանը:

Վանուատի նման կերպ մանևրելը հանդիսանում է խաղաղօվկիանոսյան մանր պետությունների՝ վերջին շրջանում որդեգրած գործելաոճի օրինակներից մեկը: Վիճելի հարցերի, տարբեր հակամարտությունների վերաբերյալ իրենց փոփոխական դիրքորոշմամբ նման կարգի պետությունները բավական հաջողությամբ օգուտներ են քաղում: Առաջին հայացքից միջազգային ոչ նշանակալի դեր ունեցող երկրները նման գործելաճով հանդես են գալիս անգամ Թայվանյան հիմնահարցի շրջանակներում՝ մանևրելով Թայվանի անկախության և «Մեկ Չինաստանի» քաղաքականության ճանաչման միջև՝ բնականաբար ստանալով նաև նյութական օժանդակություն:

Վանուատուն ևս, ինչպես տեսնում ենք, գտել է «եկամտի» նոր և բավական հետաքրքիր աղբյուր: Օգտվելով իր «անկայուն դիրքորոշումից» աբխազական հարցում՝ երկրի ղեկավարությունը կարողանում է, որոշակի օգուտներ քաղել և՛ Ռուսաստանից, և՛ Վրաստանից: Օրինակ՝ վերջերս փոթորիկից տուժած Վանուատուին հումանիտար օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Վրաստանը: Ռուսական ինքնաթիռներն էլ իրենց հերթին արդեն շուրջ 60 տոննա օգնություն են հասցրել այս խաղաղօվկիանոսյան պետություն:

Չնայած Վանուատուի ղեկավարության կողմից սկսված այս խաղի արդյունքում երկիրը որոշակի օգուտներ է ստանում, այնուամենայնիվ այն երկար շարունակվել չի կարող և վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի հստակեցնել և ամրագրել վերջնական որոշում աբխազական խնդրի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: