ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարասին. Հարևան երկրին չարիքի հետ նույնացնելը քաղաքական տկարամտություն է

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Российская газета»-ին տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությությունները կառուցել պրագմատիկ հիմքի վրա:

«Ընդհանուր առմամբ մենք նորմալ զարգացնում ենք մեր կապերն այնպիսի պայմաններում, երբ մեր երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Ապագայի համար կարևոր է, որ Վրաստանն ազատվի նախկին հակառուսական վարչակարգի բեռից, ով հյուսիսային հարևանին նույնացնում էր չարիքի հետ: Իրական կյանքում այդպես անհնար է ապրել: Դա քաղաքական տկարամտության օրինակ է: Առավել ևս, երբ դու ապրում ես մի փոքր երկրում` մեծ տերության հարևանությամբ, անհրաժեշտ է ռացիոնալ կերպով համեմատել  սեփական աշխարհաքաղաքական ձգտումներն իրական կյանքի հետ: Հակառակ դեպքում քո ազգին տանում ես փորձության»,- մեջբերում է թերթը:

«Վրաստանի նոր ղեկավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել պրագմատիզմի հիմքով»,-նշել է Կարասինը: Ըստ նրա` ռուսական կողմին անհանգստացնում է այն, որ Վրաստանի տարածքում հայտնվել են «ՆԱՏՕ-ի խորհրդավոր ուսումնական կենտրոններ», հնչում են հայտարարություններ, որ անհրաժեշտ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցումը և այլն: «Մենք այս ամենը հաշվի ենք առնում և տեսնում ենք դիրքորոշման դուալիզմը: Միաժամանակ, մենք հենվում ենք նրա վրա, որ Վրաստանի ղեկավարությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ  պրագմատիկ հարաբերություններ ունենալու հարցում: Մենք ևս հետաքրքրված ենք և ցանկանում ենք Վրաստանի հետ ապրել խաղաղության և համաձայնության մեջ»,- հայտարարել է դիվանագետը:

Կարասինն անդրադարձել է նաև Կարասին-Աբաշիձե ձևաչափի արդյունավետության խնդրին: «Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ ունեցել ենք ինը հանդիպում: Նա բավական հավասարակշված և փորձառու է: Հանդիպումների ժամանակ մենք չենք անդրադառնում այն հարցերին, որոնք այս իրավիճակում անհնար է լուծել և կենտրոնանում ենք երկկողմ հարաբերությունների այնպիսի կիրառական հարցերի վրա, ինչպիսիք են` տրանսպորտը, ավիացիան, հումանիտար շփումները, վիզային խնդիրները, վրացական գինու և հանքային ջրի արտահանումը»,- նշել է Կարասինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: