Ժամանակն է, որ հայկական կողմերն Ադրբեջանից փոխհատուցում պահանջեն ագրեսիայի դիմաց
Օրերս Ստամբուլում ավարտվեց է 18-րդ Եվրասիական տնտեսական գագաթաժողովը: Ադրբեջանցի պաշտոնյաներն այդ հնարավորությունը ևս բաց չեն թողել հակահայկական հայտարարություններով հանդես գալու համար: Ադրբեջանի նախագահի`հանրային ու քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն Անկարայի կողմից կազմակերպված այս միջոցառումն օգտագործել է ՀՀ և ԼՂՀ դեմ իր երկրի թշնամանքի քաղաքականությունն արդարացնելու համար: Միջոցառմանը պաշտոնյան հայտարարել է, թե հայակական կողմը պետք է ենթարկվի պատժամիջոցների, քանի որ հրաժարվում է իրականացնել ՄԱԿ ԱԽ-ի` Ղարաբաղի շուրջ ընդունած բանաձևերը: Վերջին շրջանում «խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրելու» Ադրբեջանի առաջարկին զուգահեռ ավելի ու ավելի հաճախ է ակնհայտ դառնում կարգավորման սկզբուքններն ավելի քան 20-ամյա վաղեմություն ունեցող ՄԱԿ ԱԽ բանաձևերին հավասարեցնելու Բաքվի միտումը:
Այն, որ նման կեցվածքը զուտ հռետորաբանություն է` ուղղված իրական կարգավորումից հրաժարվելուն, հուշում են մի քանի հանգամանք:
Նախ, այս բանաձևերի հիմնական դրույթները, կարելի է ասել, ամբողջովին արտացոլված են միջնորդների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքներում, որտեղ Արցախի շրջակա տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը տարրերից մեկն է միայն: Մյուս կողմից, այն, որ այդ բանաձևերը ժամանակին կյանքի չեն կոչվել, ունեցել է պատճառներ, որոնք, թվում է, բանաձևերի ընդունմանը հաջորդած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ընկալել է նաև միջազգային հանրությունը` մասնավորապես կարգավորման միջնորդները: Իսկ այդ դրդապատճառները հետևյալն են.
-նախ այդ տարածքների ձեռք բերումը չի եղել ինքնանպատակ և հայկական ուժերը երբևէ որևէ տարածքից չեն նահանջի առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի արդյունքների իրացման հստակ երաշխիքների և ԼՂՀ վերջնական կարգավիճակի ճանաչման,
-երկրորդ` ՄԱԿ Կանոնադրությունը նշում է, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացումը պարտադիր է կազմակերպության անդամ բոլոր երկրների համար: Ղարաբաղի առնչությամբ ընդունված բանաձևերն ուղղված են Ստեփանակերտին (Հայաստանին բանաձևերը պարզապես կոչ են անում օգտագործել ազդեցությունը Ղարաբաղի հայերի նկատմամբ` նրանց առաջխաղացումը կանխելու համար) և քանի դեռ ԼՂՀ-ն ՄԱԿ անդամ չէ, միջազգային հանրությունը նրան պատասխանատվության ենթարկելու կամ պարտադրելու իրավական որևէ լծակ չունի:
Միաժամանակ բանաձևերի ընդունումից հետո ղարաբաղյան խնդրի էության վերաբերյալ միջազգային հանրության պատկերացումները զգալիորեն փոփոխվել են. եթե ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո` 1992-93թթ. ղարաբաղյան հարցն ընկալվում էր առավելագույնս որպես Ադրբեջանի ներքին խնդիր, որը կարող էր արագ հաղթահարվել այդ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա հաջորդած 20 տարիների ընթացքում միջնորդների և միջազգային հանրության շրջանում ամրագրվել է ընկալումը, որ կոնֆլիկտի հիմքում արցախցիների` ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Այսպիսով, Ադրբեջանն իր` բավականին երերուն հիմքերի վրա կանգնած հռետորաբանությունը մշտապես ուղեկցում է ՀՀ և ԼՂՀ նկատմամբ սպառնալիքներով` վերջերս հանդգնելով նաև միջազգային հանրությանը դիմել հայկական պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այս ամենը հուշում է մի միտք. գուցե ժամանա՞կն է լրջորեն զբաղվել ինքնորոշման ձգտող արցախցիների դեմ Ադրբեջանի կողմից 1990-ականների սկզբին նախաձեռնված և մինչև օրս շարունակվող ագրեսիայի միջազգային դատապարտման գործընթացով և փոխել ղարաբաղյան կարգավորման միջազգային ընկալումներն ու տրամաբանությունը: Միջազգային իրավունքը նախատեսում է փոխհատուցման մեխանիզմներ իրականացված ագրեսիայի դեմ, իսկ համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ագրեսիվ պատերազմ սանձազերծող կողմը ագրեսիայի դիմաց փոխհատուցել է հենց տարածքներ զիջելով: Հաշվարկելով հայկական կողմերի համար արցախյան պատերազմի «գինը», որը մինչև օրս հայկական պետությունները շարունակում են վճարել շրջափակման ու սահմանին զոհերի արդյունքում, գուցե և վերանա ղարաբաղյան կարգավորման համատեքստում Ադրբեջանին որևէ տարածք զիջելու հարցը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ