ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնել է Լիբանան

Ապրիլի11-ին պաշտոնական այցով Լիբանան է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

Սեյրան Օհանյանն այցելելու է ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին և հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

Նախատեսվում են նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումները  Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի և Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: