ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Կարեն Բեքարյան. Երբ մենք միասնական ենք, արդյունքն իրեն երկար սպասել չի տալիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`Իտալիա պաշտոնական այցի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մառուցված պատարագի, ինպես նաև Թուրքիայի արձագանքնի մասին «panorama.am»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հետ:

-Պրն. Բեքարյան, Ինչպե՞ս կմենաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:
-Այս այցը կարևոր էր մի քանի հարթություններով: Իմ խորին համոզմամբ, այն պետք է դիրտարկել ինչպես հայ-իտալական երկկրողմ հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարի, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Երկրի ղեկավարի այցի օրակարգը դիտարկելիս հստակ երևում, որ չկա մի միջոցառում, որտեղ այս կամ այն չափով շոշափված չլինի Եվրաինտեգրման գործընթացը ինչպես նաև առկա պայմաններում ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Բնականաբար այցը չափազանց կարևոր էր նաև Հայաստան-Վատիկան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Իսկ եթե այս ամենին գումարում ենք Էյկումենիկ, միջեկեղեցական համագործակցությանը առնչվող հարցերը, ապա պատկերը անբողջական է դառնում: Գործընթացը էլ ավելի կարևորվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում, ինչի վառ ապացույց էր նախօրին մատուցված պատարագը: Կարծում եմ, այցի դրական արդյունքներին մենք ականատես կլինենք նաև մոտ ապագայում:

-Ի՞նչ կասեք Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մառուցված պատարագի մասին:
-Աշխարհում դժվար է գտնել մի հայի, որը նախօրեին ուշի ուշով չի հետևել պատարագին և չի ունեցել որոշակի հուզական ապրումներ:Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ երբ մենք միասնական ենք, արդյունքը իրեն երկար սպասել չի տալիս: Այս ամենի կազմակերպման մեջ շատ մեծ դերակատարում ուներ ՀՀ-ն, նրա վարած արտաքին քաղաքականությունը, փաստացի ՀՀ նախագահի այցը, գործընթացի` այցի շրջանակներում լինելը և երկրի ղեկավարի մասնակցությունը պատարագին: Բնականաբար այս գործում մեծ ներդրում է ունեցել ՀՀ արտգործնախարարությունը և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատունը: Նման լուրջ միջոցառման կազմակերպումը բավական լուրջ աշխատանքի արդյունք է: Այս ամենի կազմակերպման գործում լրջագույն գործունեություն է ծավալել Հայ առաքելական եկեղեցին` դեմս Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու հայրապետերը հանդես եկան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ միասին: Այս բոլոր ջանքերի համադրումը ցույց տվեց, որ անիրագործելի ոչինչ չկա և համակարգված գործելու պայմաններում նույնիսկ ամենաբարդ խնդիրները կարելի է կյանքի կոչել: Մենք քաղաքական մշակույթի հասունության կտրվածքով նոր իրավիճակ ենք արձանագրում, որը դեռ չենք հասցրել միջև վերջ գիտակցել: Ասվածը վերաբերում է ոչ միայն Հայաստանի հանրապետությանը, այլև Արցախին և Սփյուռքին: Այս ամենի վառ ապացույցը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրն է, նրանում ներգրավված կառույցների քանակը:

Մյուս կողմից հարկ է արձանագրել, որ Վատիկանում նման բնույթի արարողությունների անցկացումը հաճախակի բնույթ չի կրում: Մանավանդ որ, հարցը առնչվում է այլ պետության, այլ ազգի, վերջին հաշվով` ոչ կաթոլիկ, կամ ոչ միայն կաթոլիկ համայնքի: Այսինքն կատարվածը ինչ-որ առումով եզակի և աննախադեպ իրադարձություն էր: Պատարագի ընթացքում մենք ականատես եղանք ամբողջությամբ Հայ առաքելական եկեղոցու ավանդույթով իրագործված ընթացակարգերի: Արդյունքում արձանագրվեց միջեկեղեցական համագործակցության շատ բարձ մակարդակ: Խիստ կարևոր էին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսԱրամ Ա-ի ելույթները: Իմ խորին համոզմամբ, դժվար է գերագնահատել նաև Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակելու քայլը: Գործընթացը լայնորեն լուսաբանվեց համաշխարհային առաջատար լրատվամիջոցների կողմից: Խոսքը գնում է ոչ միայն կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցների մասին: Այս ամենը լուծում է մի քանի խնդիրներ: Հասկանալի է, համաշխարահային հանրության շրջանում առկա է Հայոց Ցեղասպանության հարցում ոչ բավարար տեղեկացված ծանրաշկիռ հատված: Կարծում եմ, որ կասկածից վեր է կատարվածը անկարագրելի մեծ դեր ունեցավ հենց այս մարդկանց շրջանում հանրային կարծիքի ստեղծման վրա: Ինչ վերաբերում է բուն կաթոլիկ աշխարհին, ապա նրա համար Հռոմի պապի խոսքը, Վատիկանում իրականացված միջոցառումը ունի իր ուրույն նշանակություն ու ազդեցությունը: Հետևաբար, եթե մենք հարցին անդրադառնանք քաղաքական համատեքստում, ապա հստակ է, որ Հայոց Ցեղասպանությունը դեռևս չճանաչած և պատկառելի կաթոլիկ համայնք ունեցող երկրների մասով էապես բարձրացավ Ցեղասպանության ճանաչման և հասարակական ընկալման հարցում դրական արդյունքներ արձանագրելու հնարավորությունը: Հարցն ուներ նաև բարոյական, արժեքային դաշտին և արժեքային համակարգին առնչվող կողմ: Փաստվեց, որ անկախ բոլոր քաղաքական հագմանքներից, համայն մարդկության պարտքն է ճանաչել և դատապարտել այս ոճրագործությունը: Գործընթացը կարևոր էր նաև ընտրված ժամանակի տեսանկյունից: Ապրիլի 24-ին մնացել է ընդամենը մի քանի օր և միջազգային լրատվական և հանրային կարծիքի այս ամբողջ ֆոնը դրական ազդեցություն կունենա Ցեղապանության միջազգային ճանաչման ողջ գործընթացի վրա:

Ինչ վերաբերում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը, ապա հարկ է նշել, սա առաջին դեպքը չէ: Նախորդ պապերի գահակալության օրոք նույնպես Վատիկանը բավական հստակ անդրադարձել է Ցեղասպանության խնդրին: Բենդիկտոս 16-րդ պապի օրոք եղել է Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների համատեղ հայտարարությունը, որին նախորդել էր Հովհաննես Պողոս 2-րդ Պապի այցը Հայաստան և Ցեղասպանության խնդրին անդրադարձը: Այստեղ առավել կարևոր է արձանագրել այս հարցում Սուրբ Աթոռի հետևողականությունը առ այն, որ անգամ անձերի փոփոխության պարագայում Վատիկանի վերաբերմունքը հարցին որևէ փոփոխության չի ենթարկվում:

-Պաշտոնական Անկարայի արձագանքը սպասե՞լի էր:
-Իհարկե: Բազմիցս ականատես ենք եղել Թուրքիայի այս ոչ ադեկվատ և հիստերիկ գործելաոճին: Տեսել ենք, տեսնում ենք և, ցավոք սրտի, դեռ տեսնելու ենք: Այս առումով սեփական պատմությունը վերարժևորելու, բարոյական նորմերով առաջնորդվելու, սուտը կեղծիքը մի կողմ դնելու կամքի և քաղաքական մշակույթի զարգացման բացակայության պարագայում Անկարայի արձագանքը հենց այսպիսին պտիլի լիներ: Իհարկե սա նաև ցավալի է, որովհետև մենք ապրում ենք այն հույսով որ հարևան երկրում պետք է տեղի ունենան դրական տեղաշարժեր, սակայն նմանատիպ պահերի տեսնում ենք, որ չկա: Ընդհակառակը` առկա է որոշակի հետընթաց: Սա Իհարկե ցավալի է, բայց անսպասելի չէ: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը նույնպես սկսել է այս ամենը հենց կերպ գնահատել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 6.44 կմ/ժ
28 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: