Մամուլի ազատությամբ Հայաստանը գերազանցում է Հունաստանին և Բուլղարիային
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2015թ.-ի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը 78-րդն է: Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ն պահպանել է իր դիրքը: Այնուամենայնիվ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն այս տարի հայտնվել է 3-րդ տեղում` զիջելով Մոլդովային և Վրաստանին, նախորդ տարվա 2-րդ տեղի փոխարեն, երբ ԱլԳ շրջանակներում մամուլի ազատությամբ մեզանից ավելի լավ դիրքերում էր միայն Մոլդովան: Այս տարի Վրաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը` հայտնվելով 69-րդ հորիզոնականում նախորդ տարվա 84-րդի փոխարեն: Հայաստանին բավականին մեծ տարբերությամբ հաջոդում են Ուկրաինան (129-րդ տեղ), Բելառուսը (157-րդ), Ադրբեջանը (162-րդ): Թուրքիան ցանկում 149-րդն է, Ռուսաստանը` 152-րդը: Ընդ որում, Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով առավել բարվոք տեղում է գտնվում, քան ԵՄ անդամներ Հունաստանը և Բուլղարիան:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը հրապարակվում է ամեն տարի 2002թ.-ից: Շահույթ չհետապնդող միջազգային այս կազմակերպությունը, որի նպատակը տեղեկատվության տարածման ազատությունը պաշտպանելն է, գրանցված է Ֆրանսիայում և խորհրդակցական մարմնի կարգավիճակ ունի ԱՄՆ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Աշխարհի 180 երկրների համար հաշվարկվող ինդեքն արտացոլում է մասնագիտական գործունեություն ծավալելու հարցում լրագրողների, բլոգերների, ինչպես նաև լրահոսի ազատության աստիճանը, այս ազատությունները հարգելու և ապահովելու հարցում` իշխանությունների ջանքերը: Ինդեքսը չի արտացոլում լրատվության որակն առանձին երկրներում: Կազմակերպության կողմից ինդեքսը հաշվարկվում է ներառված երկրներում իրականացված հարցախույզերի արդյունքների հիման վրա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ