Գալլիպոլի. համամարդկային արժեքներ թե՞ շահեր
Գալլիպոլիում ռազմական գործողությունների տարելիցը Թուրքիան միշտ նշել է կա՛մ մարտի 18-ին, կա՛մ ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածի ամսաթվից մեկ օր անց, գրում է բրիտանական The Guardian-ը՝ ավելցնելով, որ, այս տարի Գալլիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելով, Անկարարան հույս ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Հետաքրքիր է, որ թուրքերը armeniagenocide100.org կայքի համանմանությամբ ստեղծել gallipoli100.org տեղեկատվական կայք, որտեղ կա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ՝ «անմոռուկի» թուրքական տարբերակը՝ կարմիր կակաչ:
Հարկ չկա նշելու, որ Գալլիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումները կարելի է արդեն ձախողված համարել, քանի որ վերջին շաբաթների ընթացքում ինչպես համաշխարհային, այնպես էլ թուրքական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման՝ ընդ որում տարբեր տեղեկատվական առիթներով. դա և՛ աշխարհահռչակ մոդել Քիմ Քարդաշյանի այցն էր Հայաստան, և՛ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագը, և՛ Եվրոպական խրհրադարանի կողմից բանաձևի ընդունումը, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասանությունը:
Այս ֆոնին նախօրեին պարզ դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Թուրքիայի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին։ Մերկելը դա պատճառաբանել է զբաղվածությամբ, իսկ նախագահ Յոահիմ Գաուկն էլ ապրիլի 24-ին նախընտրել է լինել հայերի հետ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բեռլինում։
Նշվում է, որ Գերմանիայից Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու է Գերմանիայի պաշտպանության նախարարի քարտուղարներից Մարկուս Գրյուբելը։
Հիշեցնենք,որ Թուրքիան միջոցառումներին մանակցելու հրավիրել էր ուղարկել 100 համաշխարհային առաջնորդների: Իրենց մասնակցությունը միջոցառումներին արդեն հաստատել են արքայազն Չարլզը և Հարին, Ավստալիայի վարչապետ Թոնի Էբբոտը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին: Իհարկե, կասկածներ չկան, որ Անկարա կժամանի նաև Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք նաև, որ օրերս Սերժ Սարգսյան իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան Թուրքիայում ներկայանան ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, թուրքերը կարող են ասել «նայե՛ք, նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը: Այդ դեպքում հայերը կհասկանան, թե ովքեր են գերադասել համամարդկային արժեքները, իսկ ովքեր՝ իրենց շահերը»...
Guardian-ը ընդգծում է, որ Գալլիպոլիի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունների ժամանակ հազարավոր մարդիկ կհավաքվեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 2010 թվականից նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
